ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը «Հայելի»-ին ասել է, թե ինքը այսուհետ մամուլին հարցազրույցներ է տալու միայն ՀՀ նախագահի հանձնարարությամբ: «Ժողովուրդ»-ն ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանից հետաքրքրվեց, թե արդյոք ինքն էլ էր նախկինում Ս. Սարգսյանի հանձնարարությամբ խոսում լրագրողների հետ: «ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչը պարտավոր է ՀՀ նախագահի կողմից օրենքի նախագծերին ներկայացված առարկությունների վերաբերյալ ներկայացնել ՀՀ նախագահի կարծիքը: Բայց մամուլի միջոցներին քաղաքական թեմաներով հարցազրույցներ տալուց առաջ ես ուղղակի շեշտադրում էի, որ դա իմ կարծիքն է: Բացի այդ, ես՝ որպես «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, միշտ ազատ արտահայտել եմ իմ կարծիքը քաղաքական հարցերի վերաբերյալ: ՀՀ նախագահը երբեւէ չի հանձնարարել հարցազրույց տալ»,-ասաց Գ. Իսագուլյանը:
ԱԶԱՏ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ