ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն այսուհետ սկսելու է քաղաքական կոնսուլտացիաներ: «Ժողովուրդ»-ը տիկին Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե, ի վերջո, ովքեր են մասնակցելու այդ կոնսուլտացիաներին: Նրա տեղեկացմամբ՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ խոսել եւ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել հանդիպելու, թեմայի շուրջ զրուցելու համար:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԲՀԿ խմբակցության քարտուղարին խոստացել է այդ առաջարկը քննարկել խորհրդի նիստում եւ ներկայացնել ՀԱԿ-ի վերաբերմունքը: Իսկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը խոստացել է առաջարկի մասին տեղեկացնել կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ փոխանցել նրա պատասխանը:
Հավելենք, որ ԲՀԿ-ն մտադիր է հրավիրել նաեւ ՕԵԿ-ին, ՀՀԿ-ին, ինչպես նաեւ արտախորհրդարանական ուժերին՝ առանց բացառության:
Ի դեպ, սպասվում է, որ ՀՅԴ-ն այսօր հայտարարություն կանի:




Լրահոս