Այս տարվա հունվարի 12-ին բանակ զարակոչված, ծառայության 5-րդ ամսում քաղցկեղի պատճառով մահացած զինծառայողի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա վաղը՝ եզդիական արարողակարգով:
Այս մասին Armlur.am-ին հայտնեց զինծառայողի հայրենի գյուղի ղեկավար Սարգիս Գալստյանը: Վերջինիս խոսքով, այսօր տեղի է ունենում հոգեհանգստի արարողությունը. «Ինչով կարողանում օգնում ենք: Զինկոմիսարիատից էլ եկել, վաղվա հարցերով են զբաղվում»:
Հիշեցնենք, որ ՊՆ պաշտոնական մեկնաբանության համաձայն, զինծառայողը մահացել է արագ զարգացող քաղցկեղի հետևանքով: Ծնողների խոսքով, իրենք երբևէ չեն նկատել, որ իրենց որդին առողջական խնդիրներ ունենար: