ՊՐՈՊԱԳԱՆԴԱՅՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ խորհրդային տարիներից Սերժ Սարգսյանին տվել են «Նարիմանով» մականունը: «Իլուր»-ի փոխանցմամբ՝ նա այդ մականունը ստացել է Բաքվի անդրկովկասյան կոմերիտական դպրոցում սովորելու տարիներին (ավարտել է 26 տարեկանում՝ 1980 թվականին), երբ հայտնվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Կայքը նաեւ տեղեկացնում է, որ այդ դպրոցի հայ շրջանավարտները Բաքվի աջակցությամբ հետագայում նշանակվում էին ԼՂԻՄ կուսվերնախավը ներկայացնող գործիչների օգնականներ, կուսակցական ֆունկցիոներներ կամ հրահանգիչներ: Իսկ նրանցից Սերժ Սարգսյանը, օրինակ, տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԼՂԻՄ-ի կուսհամակարգում, եղել տխրահռչակ Կեւորկովի օգնականը եւ զբաղվել պրոպագանդիստական աշխատանքներով, ընդ որում, դա արել ԿԳԲ-ի հսկողության ներքո:




Լրահոս