ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի ԱԳՆ ղեկավար Իվիցա Դաչիչը պաշտոնական այցով մայիսի 31-ից հուլիսի 1-ը կայցելի Ադրբեջան, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը:
Դաչիչը բանակցություններ կվարի Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպման ավարտին համատեղ մամլո ասուլիս տեղի կունենա: Բաքվից Դաչիչը կուղևորվի Թբիլիսի, որտեղից էլ կալցելի Հայաստան: