
Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) եղբոր՝ Արմեն Հակոբյանի վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին Armlur.am-ին հայտնեցին Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնից: Այստեղից մենք տեղեկացանք նաև, որ Հակոբ Հակոբյանի որդին ու եղբայրը դեռևս Վերակենդանացման բաժանմունքում են:
Դրական դինամիկա, այդուհանդերձ, աննշան, բայց զգացվում է:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Էջմիածնում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող «Մաքուր և Ուղիղ» ընկերությանը պատկանող գազալցակայանում տեղի էր ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տուժել են երեք մարդ` Արմեն Հակոբյանները և գազալցակայանի աշխատակից Արթուր Գասպարյանը: Ավելի ուշ պարզ է դարձել, որ գազալցակայանը տուգանվել է 1 մլն դրամով և արգելվել է այնտեղ լիցքավորում անելը: