ԻՆՉՈ՞Ւ ՀԱՏԿԱՊԵՍ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին մեկ տարվա ընթացքում պարբերաբար լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հայաստանի իշխանությունները, իսկ ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանը, իր հավանական «ժառանգորդի» դերում տեսնում է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Այս լուրերն առավել ուժգնացան, երբ ակնհայտ դարձավ, որ իշխանական լրատվամիջոցներին հանձնարարվել է որոշակի պարբերականությամբ գովերգել Սեյրան Օհանյանին:

Մինչ օրս այդպես էլ անհասկանալի է մնում, թե Սերժ Սարգսյանի ընտրությունն ինչո՞ւ է հենց Սեյրան Օհանյանի վրա կանգ առել, ինչո՞վ է նա առանձնանում իշխանական վերնախավի մյուս գործիչներից, կամ ի՞նչն է նրան կապում Սերժ Սարգսյանի հետ:
Մինչ այս հարցին պատասխանելը, մեջբերենք մի տեքստ. «Կուզենայի նախազգուշացնել բոլոր քաղաքացիներին, որ ցանկացած փորձ ներգրավվելու արտակարգ դրությամբ արգելված միջոցառումների կազմակերպմանը կամ մասնակցությանը … զինված ուժերի կողմից անմիջապես արժանանալու է համարժեք եւ խիստ հակազդեցությանը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Մասնավորապես զերծ մնալ … քաղաքում թեկույզ եւ փոքր խմբերով հավաքվելու փորձերից, նմանատիպ ամենափոքր կասկածների դեպքում անգամ … զինված ուժերը պարտավոր են համապատասխան միջոցներ ձեռնարկել օրինազանցների նկատմամբ»:
Տեքստի բովանդակությունից անմիջապես հասկանալի է, որ դրա հեղինակը զավթիչ է եւ այդ կերպ փորձում է հնազանդեցնել իր վերահսկողության տակ գտնվող տարածքների բնակչությանը, որպեսզի նրանք ձեռնպահ մնան ազատագրական պայքարներից: Սակայն իրականում այս տեքստի հեղինակը նույն ինքը՝ Սեյրան Օհանյանն է, որը այդ օրերին զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Այս սպառնալիքները հասցեագրված են ՀՀ քաղաքացիներին, որոնք հնչել են 2008-ի մարտի 2-ին՝ Հայաստանի բոլոր հեռուստաընկերություններով (Օհանյանի՝ վերը բերված խոսքի մեջ բազմակետերից երկուսում՝ ՀՀ, իսկ մեկում՝ Երեւան):
Այսինքն՝ Սեյրան Օհանյանն այն եզակի պաշտոնյաներից է, ով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններում ներգրավված է եղել ոչ թե միայն որպես պաշտոնյա, ում ինչ-որ բան է հանձնարարվել եւ նա կատարել է, այլեւ նա հավասարազոր կազմակերպիչ է, ինչպես Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը: Հենց նա է այն պաշտոնատար անձը, որը ՀՀ զինված ուժերը դուրս է բերել ՀՀ մայրաքաղաք Երեւանի փողոցներ, որպեսզի սաստի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զայրույթն ու ցասումը: Եվ որպեսզի որեւէ մեկի մոտ կասկած չմնա, որ բարեհամբույր կերպարով հանդես եկող գեներալը պատրաստ է նման քայլի, նա, ինչպես վայել է ցանկացած «կամենդանտի», հրապարակային բոլորին զգուշացրել է, որ եթե փորձեն իրենց Հայրենիքը պաշտպանել, ապա գեներալը նրանց կպատժի: Այդ օրերին Օհանյանը բացառապես զինվորական համազգեստով էր շրջում: Դե, իհարկե, մարդը մարտի էր դուրս եկել ՀՀ քաղաքացիների դեմ եւ չէր էլ թաքցնում, որ պատրաստ է նրանց բոլորին իրենց իսկ մայրաքաղաքի կենտրոնում գնդակահարել, եթե չհնազանդվեն իրեն:
Հայաստանի իշխանական բուրգում գոյություն ունի ընդամենը հինգ պաշտոնյա, որոնք կարող են համարվել որպես Մարտի 1-ի կազմակերպիչ, որովհետեւ, ի տարբերություն այդ ժամանակվա մյուս պատասխանատու պաշտոնյաների, նրանք ոչ թե անօրինական հրամաններ են իրագործել, այլ անձամբ են իրենց գործողություններով անտեսել ՀՀ սահմանադրական կարգը: Նրանցից առաջին երկուսը բոլորին հայտնի են՝ Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, իսկ երրորդ պատվավոր տեղը զբաղեցնում է հենց Սեյրան Օհանյանը (չորրորդը այն ժամանակվա ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է, իսկ հինգերորդը՝ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը):
Այսինքն՝ Սերժ Սարգսյանը եւ Սեյրան Օհանյանը կապված են Մարտի 1-ի զոհերի արյամբ, եւ կասկածից վեր է, որ նրանք հավիտյանս պահպանելու են մեկմեկու, քանի նման հնարավորություն ունեն: Հենց այս գործոնն է պատճառը, որ Սերժ Սարգսյանի համար իր թիմակիցներից ամենավստահելին Սեյրան Օհանյանն է, ու նրա հետ չի կարող մրցակցել ոչ ոք: Նույնիսկ փաստացի Սերժ Սարգսյանի միս ու արյուն համարվող փեսան՝ Միքայել Մինասյանը, այս հարցում չի կարող մրցակից լինել:
Ի դեպ, պատահական չէ նաեւ, որ երբեմն որպես հնարավոր «ժառանգորդ» շրջանառվում է նաեւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի անունը: Սակայն նա մի թերություն ունի՝ մի փոքր վախկոտ է եւ ճակատագրական պահին կարող է նաեւ հանձնել «խունտայի» պարագլուխներին:
Իսկ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, իսկ այժմ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի թեկնածությունը երբեք չի շրջանառվել:
Մի խոսքով, ՀՀ նախագահի հավանական թեկնածուներին պետք է փնտրել 2008 թվականի մարտի 1-ի արնաշաղախ պատմությունների մեջ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՄԻԱՅՆ ԻՐԵՆՑՈՎ
Մայիսի 30-ին տեղի կունենա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համաժողովը: Կուսակցության նախաձեռնող, խմբի անդամ Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք որեւէ մեկին հատուկ հրավեր չեն ուղարկել, քանի որ այդ օրը կուսակցության հիմնադրման հետ կապված հարցեր են քննարկվելու: «Անգամ մեր ընկերները չեն հրավիրվել, ուղղակի կլինեն մեր նախաձեռնության անդամները: Մեր բոլոր պատվիրակները, որոնք ներկայանալու են, իրենց հետ խոսել ենք ու նշել ենք, որ ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել ու կուսակցության անդամ դառնալ, կարող են ներկա գտնվել, միայն իրենք են հրավիրվել, ուրիշ որեւէ մեկը չի հրավիրվել»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

 

ՈՉ ՈՔԻ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ
Արդեն երկու օր է՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովներում քննարկվում է 2014 թվականի բյուջեի կատարողականը: Երկու օրն էլ քննարկմանը ներկա են գտնվում նույն պատգամավորները, որոնք մեկ հարցից ավել չեն ուղղում, ու նախորդ տարիների համեմատությամբ «թեժ» քննարկումներ չեն լինում: «Ժողովուրդ»-ը նկատել է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունից անպայման ներկա է գտնվում խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, որը որեւէ հարց չի ուղղում, իսկ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը ձեւական ներս է մտնում, մի քանի րոպե նստում ու հեռանում: Պարտադիր քննարկումներին ներկա է գտնվում նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանը, որը հազվադեպ է խոսում կամ հարց տալիս: ԱԺ ՀՅԴ խմբակցությունից ներկա է գտնվում Արծվիկ Մինասյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցությունից Նիկոլ Փաշինյանը, ՕԵԿ-ականներից Հովհաննես Մարգարյան, իսկ «Ժառանգություն» խմբակցությունից երեկ ներկա էր Զարուհի Փոստանջյանն ու արագ հեռացավ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ օրենսդիրներից շատերն այս օրերին երկրում չեն: Նրանց մի մասը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ Կանադայում է, իսկ մի մասն էլ մասնավոր այցերով է երկրից բացակայում: Ի՞նչ կարեւոր է՝ բյուջեն ով ինչպես է վատնել. կարեւորը բոլորով շրջագայեն:

 

ԴԵՌ ՇՈՒՏ Է
Երեկ ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, խորհրդարանում անդրադառնալով ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխություններին, հայտարարեց, որ դրա մասին հնարավոր կլինի խոսել միայն այն դեպքում, երբ պատրաստ կլինի սահմանադրական բարեփոխումների փաթեթը եւ կընդունվի համաժողովրդական քվեարկությամբ: «Եթե այդ փոփոխությունները կենթադրեն այնպիսի կանոնադրական փոփոխություններ, որոնք իրենցում ուղղակիորեն պահանջ կունենան բարեփոխելու ընտրական օրենսգիրքը, դրանով պայմանավորված, բնականաբար, փոփոխություններ կլինեն: Բայց պետք է հիշել, որ դեռեւս նախորդ համապետական ընտրությունների ժամանակ ընտրական օրենսգրքի հետ կապված արվել էին առաջարկություններ, որոնք միգուցե եւս քննարկվեն»,- հայտարարեց Մուկուչյանը:

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՄՈՍԿՎԱՅԻՑ ՀՈՍԱՆՔԻ ՀԱՐՑՈՎ
Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար, ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նախագահ Ալեքսանդր Նովակը երեկ ժամանել է Հայաստան: Պաշտոնապես Ալեքսանդր Նովակը Երեւան է ժամանել ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 47-րդ նիստին մասնակցելու նպատակով: Սակայն ակնհայտ է, որ նրա այցելությունն ավելի շատ կապված է Հայաստանում էլէներգիայի թանկացման խնդրի հետ: Ինչպես հայտնի է՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ռուսական է, եւ վերջինիս շահերի նկատմամբ պաշտոնական Մոսկվան չի կարող անտարբեր լինել:
Երեկ ՌԴ էներգետիկայի նախարարին ընդունել է Սերժ Սարգսյանը: Այդ հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այս այցելությունը «լավ հնարավորություն է քննարկելու էներգետիկայի ոլորտում նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման առնչվող հարցեր՝ նկատի առնելով, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերություններում էներգետիկայի ոլորտը կարեւոր բաղկացուցիչներից է»,- ասել է Սերժ Սարգսյանը: Իսկ հաղորդագրության վերջում բառացի նշվում է, որ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը եւ ՌԴ էներգետիկայի նախարարը «քննարկել են էլեկտրաէներգետիկայի, գազի, ատոմային էներգետիկայի բնագավառներում հայ-ռուսական համագործակցության ներկայիս ընթանցքն ու հետագա զարգացմանը վերաբերող հարցեր»: Թերեւս միակ հարցը, որ այս դեպքում հետաքրքիր է, ով է ում համոզել՝ Սերժ Սարգսյա՞նը` ՌԴ էներգետիկայի նախարարին, որ պետք չէ մեր էլէներգիան թանկացնել, թե՞ Ալեքսանդր Նովակը՝ Սերժ Սարգսյանին, որ ձեւ չկա, թանկացնելու են: Առաջիկայում հստակ պարզ կդառնա:

 

 

 

ՍԱՆՏԱ ՄԱՐԳԱՐԻՏԱՆ ՃԱՆԱՉԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Իսպանիայում Հայաստանի դեսպանատան երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ այդ երկրի Սանտա Մարգարիտա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Սանտա Մարգարիտայի քաղաքապետարանի որոշման մեջ ասվել է. «Սանտա Մարգարիտայի քաղաքապետարանը որոշում է աջակցություն ցուցաբերել, որպեսզի ճանաչվի Հայոց ցեղասպանությունը եւ պահանջվի փոխհատուցում, պահանջել Իսպանիայի կառավարությունից այդ Ցեղասպանության ճանաչումը եւ կազմակերպել այս որոշման փոխանցումը միջազգային կառույցներին»:

 

ՊՈՊՈԿ ԳԼՈՒԽՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Երեկ հանրային խորհրդում քննարկվել է էլեկտրաէներգիայի թանկացման հարցը եւ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հայտը: Այս մասին տեղեկացնում է aravot.am կայքը՝ միաժամանակ նշելով, որ քննարկումների ժամանակ երբեմն կրքերը բավական լարվել են: Մասնավորապես, խորհրդի ձեռնարկատիրական եւ սպառողների հարցերի հանձնաժողովի անդամները փորձել են հասկանալ, թե ինչու է ՀԷՑ-ը անհիմն ծախսեր կատարում, ինչու է Հրազդանի ՋԷԿ-ից 60 դրամով էլէներգիա գնում եւ այսպես շարունակ: Մասնավորապես, վերը նշված հանձնաժողովի անդամ Աշոտ Աշոտյանը ասել է. «Մենք շատ լավ գիտենք, թե հանձնաժողովն (նկատի է ունեցել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին) ում է ծառայում, ինչի համար, ինչ շահեր կան բարձրացնելու գները: Անընդհատ մեզ խաբում են, որ սա վերջին անգամն է, անընդհատ մենք զիջման ենք գնում: Եթե մի ազգ թույլ է տալիս, որ իր գլխին մի անգամ պոպոկ ջարդեն, 2-րդ, 3-րդ անգամ էլ կջարդեն»: Նա նաեւ հայտարարել է, թե իրենց խորհուրդը ստեղծվել է «պտիչկայի» համար. «100 տարի է՝ նստում, քննարկում ենք, բայց բանի տեղ դնող չկա»,- ասել է նա:




Լրահոս