
«Լեւոն Տեր-Պետրոսյանն այնքան իմաստություն ունի, որ կգնա համագործակցության ԲՀԿ-ի հետ»:
Պարբերաբար նախագահի թեկնածուի կարգավիճակով հանդես եկող «համաձայնեցված» կուսակցության այս նախագահը մինչեւ հիմա Լեւոն Տեր-Պետրոսյանին համարում էր «ազգի թշնամի»: Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ Հարությունյանը մշտապես կարծիք է հայտնել, որ Տեր-Պետրոսյանն անիմաստ տեղը 10 մարդկանց զոհաբերեց, ինքն էր մարտի 1-ի հիմնական մեղավորը եւ այլն: Հիմա, երբ խոսքը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի սիրելի ԲՀԿ-ի հետ համագործակցության հնարավորության մասին է, Տեր-Պետրոսյանը դարձել է իմաստուն: