«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այլ կուսակցությունների հետ համագործակցության հնարավորությանը, կուսակցության ֆինանսական միջոցներին և այլ հարցերի:
«Արդեն 1.5 տարի գործում է «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամը, որի միջոցները գոյանում են «Քաղաքացիական պայմանագրի» անդամների, քաղաքացիների նվիրատվություններից»,- նշեց Փաշինյանը:
Լրագրողի հարցին` եթե Վատիկանում ՀՀ դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը նվիրատվություն անի, կընդունե՞ք, Փաշինյանը պատասխանեց.
««Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհուրդն արդեն հրապարակել է իր սկզբունքները, և մենք ասում ենք, որ եթե մեզ պետք է 1000 դրամ, մենք պետք է ոչ թե գտնենք մեկ հոգու, որը մեզ կտա 1000 դրամ, այլ մենք պետք է գտնենք 1000 հոգու, որոնք մեզ կտան 1 դրամ: Իսկ ընդհանրապես, մենք գողացված փողեր չենք ընդունում»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում