Իշխանական պարագլուխների արդյունքն է, որ ժողովուրդը սենց մասնատված է. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե Հայաստանում գործող կուսակցությունները կարողանային երկար և նորմալ քննարկումներ անցկացնեին, այսօրվան չէինք հասնի: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության խորհրդի անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:

Լրագրողների այն դիտարկմանը, որ կուսակցությունները շատ հաճախ պառակտում են ժողովրդին, Սասուն Միքայելյանը նշեց, թե ցանկանում են ստեղծել այնպիսի ուժ, որը ժողովրդին չի հիասթափեցնի և չի պառակտի:

«Ես դեմ չեմ, որ նոր ուժեր գան առաջ: Պետք է կարողանաս ժողովրդի մեջ հավատ ներշնչել: Իմանան, որ կրակեն վրեդ` չես փախչի: Մարդիկ պետք է ժամանակի ընթացքում իմանան, որ սա ուժ է, որը չի խաբի, որը չի եկել, որ աթոռ զավթի: Ես պաշտոն չեմ ուզում, ես 28 տարեկանից զենք եմ վերցրել, մինչև հիմա այս ամեն ինչի մեջ եմ», – նշեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս