ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԱՃԱՌՈՒՄ Է ՄՈԼՈՐԱԿԸ
Ճապոնացին որոշել է Yahoo-ի աճուրդում վաճառել Երկիր մոլորակը: Սկզբնական արժեքը 86 ցենտ էր: Երբ Երկրի վաճառքի մասին լուրերը տարածվեցին համացանցում, գինը բարձրացավ 123 մլն դոլարի: Ապրանքի նկարագրության բաժնում նշվում է, որ Երկիրը վաճառողին է հանձնվել Աստծո կողմից, որը նրա երազում է հայտնվել: Ճապոնացին նշում է, որ մոլորակը օրիգինալ է եւ օգտագործված, իսկ վերջում հաղորդում է, որ գնված ապրանքը հետ չի ընդունվում:  

ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
ԱՄՆ-ում 21-ամյա հղի կինը, ուշադրություն չդարձնելով ծննդաբերական ցավերին, այցելել է ընտրատեղամաս՝ նախագահական ընտրություններին մասնակցելու: Չնայած ցավերը սկսվել են գիշերը, սակայն կինը դիմացել է մինչեւ առավոտ եւ հիվանդանոցի փոխարեն գնացել ընտրատեղամաս՝ երկրի ապագայի համար իր քվեն տալու: Քաղաքացիական պարտքը կատարելուց հետո կինն անմիջապես գնացել է հիվանդանոց, որտեղ առողջ աղջնակ է լույս աշխարհ բերել:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս