Հայաստանում ընդդիմադիր կուսակցություն չկա, կան բեկորներ. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, թե Հայաստանում առկա քաղաքական ուժերից ոչ մեկին ընդդիմադիր չի համարում:

«Այլ ուժերի հետ համագործակցության մի քանի պայմաններ ունենք` թափանցիկությունն ու միասնական մարտավարություն վարելը: Դաշտում չկա մի կուսակցություն, որի հետ կապված մենք կարող ենք վստահ ասել, որ այո, շատ նման ենք: Ընդդիմադիր կուսակցություն չկա, կան բեկորներ, անհատներ, կազմակերպություններ, նույնիսկ` ակտիվիստներ», – նշեց նա:

Նա նշեց, թե սահմանադրական բարեփոխումներն ու խորհրդարանական կառավարման համակարգի անցումն իրենց օրակարգը չէ: «Մեր օրակարգն այն է, որ պետք է իշխանափոխություն լինի և ՀՀԿ-ն երբևիցե իշխանություն չդառնա», – հավելեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս