«Սպարտակ»-ը Ռուսաստանի առաջնության 30-րդ տուրում Մոսկվայում 3:3 հաշվով ավարտեց Պերմի «Ամկար»-ի դեմ խաղը: Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանն «Ամկար»-ի կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման, իսկ ծնկի ծանր վնասվածքից ապաքինված Արազ Օզբիլիսը «Սպարտակ»-ի կազմում փոխարինման դուրս եկավ 73-րդ րոպեին:
Մոսկովյան ակումբը, գրավելով 6-րդ տեղը, մնաց առանց եվրագավաթների:
Ռուսաստանի առաջնություն, 30-րդ տուր
«Սպարտակ» – «Ամկար»՝ 3:3
Կվինսի Պրոմես, 64, 90,+1, Վյաչեսլավ Կրոտով, 72 – Ալեքսանդր Պրուդնիկով, 16, Գեորգի Պեեւ, 44, Բոհդան Բուտկո, 86