ՀԱՐՑ. Սովորում եմ դպրոցի ավարտական դասարանում եւ մտադիր եմ ուսումս շարունակել: Ունեմ հաշմանդամության 3-րդ կարգ: Ի՞նչ արտոնություններ ունեն հաշմանդամներն ուսումնական հաստատություն ընդունվելիս, հաշմանդամի կարգավիճակ ունեցող ուսանողը ե՞րբ է անվճար համակարգից տեղափոխվում վճարովի համակարգ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած հաշմանդամները հավասար պայմանների դեպքում առաջնահերթության իրավունքով ընդունվում են պետական եւ ոչ պետական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ՝ վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում: Պետական ուսումնական հաստատությունների անվճար համակարգում սովորող հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության վճարովի համակարգ, եթե 18 տարեկանը լրանալուց հետո չեն ճանաչվել հաշմանդամ: Այն ուսանողները, որոնք ուսումնառության ընթացքում ստացել են «հաշմանդամ երեխա» կարգավիճակ կամ դարձել 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամ, կրկին տեղափոխվում են այն ուսումնական հաստատության անվճար համակարգ, որտեղ սովորում են:
նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քիչ չեն դեպքերը, երբ հաշմանդամության կարգավիճակ ունեցող ուսանողները զրկվում են իրենց վերապահված արտոնություններից: Գաղտնիք չէ, որ ուսհաստատությունների ղեկավարներն այդ արտոնությունները «փոխանցում» են իրենց ծանոթներին: