ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Աշխատանքի բերումով պարբերաբար գտնվում եմ Հայաստանում, եւ ինձ անհրաժեշտ է լինում մեքենա վարձակալել: Խնդրում եմ տեղեկացնել, թե ինչպես կարելի է վարձակալել ավտոմեքենա, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, եւ որքան է ավտովարձույթի միջին գինը:

 Թորոս Մալիկյան (37 տարեկան, ֆոտոլրագրող)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ավտոմեքենա վարձակալելու համար կնքվում է պայմանագիր մեքենա տրամադրող ընկերության ու վարձակալողի միջեւ: Վարձակալողը պետք է լինի 22-70 տարեկան, ունենա առնվազն 2 տարվա վարորդական փորձ: Վարձակալության պայմանագիրը ստորագրելիս անձը պետք է ներկայացնի վավեր վարորդական իրավունքի վկայական, վավեր անձնագիր, ինչպես նաեւ գրավի գումարի տրամադրման հնարավորություն հաստատող փաստաթուղթ՝ բանկային քարտ, տեղեկանք աշխատավայրից եւ այլն: Վարձակալության նվազագույն ժամկետը 1 օրն է, իսկ առավելագույն ժամկետ չի սահմանվում:
Ավտոմեքենաների վարձակալության գները տատանվում են օրական 2-4 հազ. դրամի միջեւ, ներառում են տեխնիկական սպասարկման ծախսերը, բոլոր պետական հարկերը, ապահովագրական արժեքները, ինչպես նաեւ ավտոմեքենայի փոխարինումը տեխնիկական սպասարկման ընթացքում:
Ավտոմեքենաների վարձակալության գները չեն ներառում վարորդի, վառելիքի, ավտոլվացման, կայանատեղերի վճարները եւ ճանապարհատրանսպորտային խախտումների տուգանքները:
Վարձակալված ավտոմեքենան պայմանագրով նախատեսված վերջնաժամկետից 24 ժամ հետո չվերադարձնելը կարող է դիտվել որպես առեւանգում: Նման դեպքերում ընկերությունը կարող է դիմել ոստիկանություն՝ վարձակալին պատասխանատվության ենթարկելու պահանջով, իսկ մեքենան առանց վարձակալին զգուշացնելու վերադարձնել սրահ:

««Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյան


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Իհարկե, ավտոմեքենա վարձելը հարմարավետ է, սակայն վարձատուները հաճախ բողոքում են օրենքի անկատարությունից, քանի որ իրավախախտումների դեպքում տուգանվում է ոչ թե վարորդը, այլ մեքենայի սեփականատերը:




Լրահոս