Հնդկաստանում անոմալ շոգերի պատճառով զոհերի թիվը կազմել է 2 հազարի, այսօր հայտնում է EFE գործակալությունը՝ հղում կատարելով սեփական աղբյուրին:
Այսպես Անդխրա-Փրադեշ նահանգում զոհվել է 1490 մարդ, իսկ հարևան Տելանգանա նահանգում՝ 489:
Գործակալության տվյալներով՝ այդ երկու նահանգներում իրավիճակը սկսվում է կարգավորվել: Այստեղ ջերմաստիճանը նվազել է 42-43 աստիճանի:
Փորձագետները ենթադրում են, որ ջերմային ալիքի պիկն արդեն հետևում է: Օդերևութաբանների տվյալներով՝ մոտ օրերին Հնդկաստանում անձրևներ կտեղան: