Ինչպես հայտնի է` Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամ թանկացնելու հայտով դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Բնականաբար, սոցիալական այս ծանր պայմանների պարագայում սակագնի թանկացումն էլ ավելի է խորացնելու ճգնաժամը:
Armlur.am-ը համաքաղաքացիներից հետաքրքրվեց, թե վերջիններս ինչպես են վերաբերվում սակագնի թանկացմանն ու ինչ են պատրաստվում անել: Գրեթե բոլորը դեմ արտահայտվեցին սակագնի թանկացմանն ու նշեցին, որ պատրաստ են նույնիսկ հանրահավաքների մասնակցել:
Մեր հարցվածներից մի քանիսը նշեցին, որ նախորդ հանրահավաքին մասնակցել ու արտահայտել են իրենց բողոքը և պատրաստ են հետագայում ևս նման քայլի դիմել: Ընդգծենք, որ մեր հարցվածների շրջանում եղան նաև մարդիկ, ովքեր նշեցին, որ օբյեկտիվ հիմնավորումների դեպքում պատրաստ են հասկանալ ու ընդունել թանկացումը, սակայն այս պարագայում` ոչ:
Քրիստինա Աղալարյան, Տիգրան Սարգսյան