
Նոյեմբերի 11-ին, երեկոյան Ֆրանսիա մեկնող Սերժ Սարգսյանին ճանապարհողների թվում, ինչպես միշտ, եղել է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ “Բարև, նախագահ ջան, բարի ճանապարհ, նախագահ ջան” հերթապահ ֆրազներն այս անգամ նույնպես հնչել են, սակայն, ըստ ականատեսների, Գագիկ Ծառուկյանը շատ ձգված է եղել ու խոժոռ։ Ձեռքով Սերժ Սարգսյանի ինքնաթիռին հաջողություն անելուց հետո նա շատ արագ խնամի Հովիկի հետ նստել է մեքենան ու հեռացել։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ուղևորությանը, ապա Օռլիի օդանավակայանում նրան դիմավորել է ընդամենը արտաքին հարցերի փոխնախարար Էլեն Կոնվեյ-Աուրեն, ինչը պետության ղեկավարին վայել ընդունելություն չէ։ Առաջին օրը ՀՀ նախագահին ընդունել է Ֆրանսիայի նախագահը, հաջորդ օրը՝ վարչապետը և Ազգային ժողովի նախագահը։