Ժողովուրդ. Օռլիում Սարգսյանին ԱԳ ներկայացուցիչներից մեկն է դիմավորել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ը գրում է.
“Թեև ողջ հեռուստաեթերը ողողված է Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած այցի մասին լրջագույն ռեպորտաժների թողարկմամբ, ավետիսով, թե Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ընդունել է մեր երկրի ղեկավարի՝ Հայաստան գալու հրավերը, այնուամենայնիվ նկատենք, որ պաշտոնական այցով Ֆրանսիա մեկնած Սարգսյանին Փարիզի ,Օռլիե օդանավակայանում դիմավորել է ոչ թե այդ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը կամ ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը, այլ ԱԳ փոխնախարարներից մեկը: Սերժ Սարգսյանի մամլո ծառայության տարածած լուսանկարներում պատկերված կինը Ֆրանսիայի ԱԳ արտերկրում ֆրանսիացիների հարցերով փոխնախարար Էլեն Կոնվեյ-Մուրեն է: Սա, թերևս, ՀՀ իշխանությունների հանդեպ Ֆրանսիայի վերաբերմունքի վկայությունն է”:




Լրահոս