Սիրտս կտոր-կտոր է լինում. Հովհաննես Ազոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դերասան Հովհաննես Ազոյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
“Իսկ հիմա պարզապես ուզում եմ ասել հետևյալը.
Սիրտս կտոր-կտոր է լինում ՀԱԿ-ի տղաներին ազատազրկման ենթարկելու որոշման պատճառով, բայց մյուս կողմից էլ հասկանում եմ, որ միգուցե թքած ունեք իմ սրտի վրա… էլի մեղադրելու չէ… քաղաքական պրոցեսներն են մեղավոր…Եթե պատիվ ունենայի հանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանին և Սերժ Սարգսյանին, ապա կասեի. պարոնա՛յք, Ձեր քաղաքական պրոցեսների պատճառով ստեղծել եք մի մեքենա, որը ԽԺՌՈՒՄ Է մեզ և ԽԺՌԵԼՈՒ Է բոլորիս… Իսկ բոլորի մեջ մտնում են ԲՈԼՈՐԸ…Ինչու՞ եք բոլորիս աչքի առաջ խաչում ազատասեր այդ տեսակին..ինչու՞ եք կոտրում նրանց ապագան, երազանքները, սերը, նոր տարին, ճերմակ ձյունը, որը շատ սիրուն է լինում Երևանում, գարունը՝ կանաչ… ինչու՞… Չէ՞ որ դուք էլ ունեք զգացմունքներ… մի հատ վեր դասեք Ձեր զգացմունքները Ձեզնից…Եթե պատասխանը լինի այդպես է պետք , ապա ՀԱԿ-ի տղաներին կասեմ՝ ՏՂԵՐՔ, ԲԱՐԻ ԵՐԹ ԴԵՊԻ ԲԱՆՏ… ԵՎ ԿՐԵՔ ՁԵՐ ՊԱՏԻԺԸ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ….. ԴԱ ՁԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ է……. Իսկ ես կփորձեմ ծիծաղեցնել և ծիծաղել…”։
 




Լրահոս