Ադրբեջանցի զինվորը հատել է հայ-ադրբեջանական սահմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՊՆ լրատվական ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ 2012թ. նոյեմբերի 12-ին հայ-ադրբեջանական շփման գծում արձանագրվել է սահմանի խախտում: Ադրբեջանի Հանրապետության Ղազախի (Խաղխաղի) շրջանի Մազամլի գյուղի բնակիչ, 1971թ. ծնված Թելման Ջավաշիրօղլու Ալիևը ժամը 07:45-ի սահմաններում հատել է հայ-ադրբեջանական սահմանը՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հատվածում: Դեպքի մասին տեղեկացվել է միջազգային կազմակերպություններին: Ճշտվում են դեպքի մանրամասները:




Լրահոս