Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 29-ամյա դուստրը՝ Լեյլան, բաժանվել է ամուսնուց՝ Էմին Աղալարովից: Այա մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Լեյլան «Ինստագրամի» իր էջում գրել է. «Ադրբեջանում շատերի համար գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Էմինի հետ իմ ամուսնությունը կրում էր ձևական բնույթ: Մենք վաղուց առանձին ենք ապրում, տարբեր քաղաքներում… »։
Նրանք ամուսնացել էին 2006թ. ապրիլի 30-ին: Էմին Աղալարովը բնակվում է Մոսկվայում, նրա հայրը Ռուսաստանում մեծ հարստության, մեծաքանակ անշարժ գույքի տեր է: Էմինը նաեւ երգիչ է: