Քիչ անց Արտաշատում կկայանա վարչապետ Հովիկ Աբրահամյանի միջոցներով կառուցված եկեղեցու բացման և օծման արարողությունը: Ինչպես հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, այս պահին Արտաշատում մեծ թվով մարդիկ կան նհավաքված, այդ թվում` պաշտոնայներ: Արարողությանը մասնակցելու են նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Լրագրողները զրուցեցին Հովիկ Աբրահամյանի հետ, և հարցին` ինչու է հիմա որոշվել եկեղեցու օծման արարողությունը նշանակել, արդյոք դա կապված է մեկ շաբաթ անց Արտաշատում կայանալիք ընտրությունների հետ, վարչապետն ասաց, թե մեկը յուսի հետ որևէ կապ չունի, իսկ եկեղեցի կառուցելու մտադրությունը վաղուց է ունեցել` ելնելով այն հանգամանքից, որ Արտաշատը եկեղեցի չունի:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Արտաշատում կայանալիք քաղաքապետի միակ թեկնածուն այս պահի դրությամբ իր որդին է` Արգամ Աբրահամյանը, նա նշեց, որ մյուս թեկնածուների ինքնաբացարկի հետ որևէ կապ չունի և ավելի ուրախ կլիներ, եթե թեկնածուները շատ լինեին: Իր կողմից նախկին թեկնածուների նկատմամբ արված ճնշումները բացառեց:
Տեսանյութը` քիչ ուշ: