Վարդենիսի «Ցուլ» ռեստորանի մոտ «ԳԱԶ-53» է այրվել. վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 31-ին, ժամը 08.35-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցում` «Ցուլ» կոչվող ռեստորանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևանյան փողոցում այրվում է «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.47-ին, մարվել` 08.53-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը, խցիկը և առջի 2 անվադողը:

Ավտոմեքենայի վարորդը` 1959 թ. ծնված Ա. Ս.-ը, ուղևորը` 1963 թ. ծնված Գ. Ս.-ը, տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Վարդենիս քաղաքի զինվորական հոսպիտալ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:




Լրահոս