Armlur.am-ն արդեն հայտնել է, որ Արտաշատում բացվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ կառուցված եկեղեցին, որն օծեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը առանձնազրույց ունեցավ լրագրողների հետ և զրուցեց էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին` ասելով, թե թանկացման փաստարկները հիմնավոր են. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրություններ է կատարում և շուտով կներկայացնի արդյունքները: Այդ ժամանակ էլ կհայտնենք մեր տեսակետը»,- հավելեց վարչապետը: