Ինչպես արդեն հայտնել էր Armlur.am-ը, այսօր Արտաշատ քաղաքում տեղի ունեցավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ կառուցված եկեղեցու օծման արարողությունը:
Հայտնել էինք նաև, որ նախատեսվածի համաձայն, արարողակարգին պետք է ներկա լիներ նաև ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով սակայն չէր երևում հյուրերի շարքում:
Եվ այսպես, Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ երբ միջոցառումն արդեն մոտենում էր ավարտին, պարզ դարձավ, որ Գագիկ Ծառուկյանն արարողակարգի ողջ ընթացքում գտնվել է եկեղեցու ետնամուտքի մոտ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ: Նա շփվել է մարդկանց հետ, դրամական օգնություն է ցուցաբերել:
Եվ միջոցառման վերջին րոպեներին մոտեցել է մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին: Հիշեցնենք, որ միջոցառմանը ներկա է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: