«Սուրբ Հովհաննես» վանքի մոտակա սարից քաղաքացի է իջեցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ ՏԿԱԻ նախարարությունից տեղեկանում է, որ այսօր` ժամը 11.40-ին, տեղեկություն է ստացվել, որ Հարթագյուղ-Մեծ Պառնի ավտոճանապարհին՝ «Սուրբ Հովհաննես» վանքի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. տուժածին սարից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 1971 թ. ծնված Ա. Ո.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: Տուժածը հոսպիտալացվել է Վանաձոր քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:




Լրահոս