
Ինչպես արդեն հայտնել էր Armlur.am-ը, այսօր պայթյուն է եղել «Եղիցի լույս» ՍՊԸ-ին ․պատկանող գազալցակայանում: Ըստ պետական ռեգիստրի տվյալների, «ՍՊԸ»-ի համասեփականատերերից է նաև Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:
Սակայն այսօր Armlur.am-ի հետ զրույցում նախկին մարզպետը հերքեց, թե որևէ կապ ունի գազալցակայանի հետ` նշելով, թե դա վաղուց է եղել. «Երեսուն տարի առաջ էր»:
Հիշեցնենք, որ տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է գազալցակայանի աշխատակիցը: