Եկեղեցու կառուցումը սկսել ենք 2002-2003թ.-ին: Ցանկանում էինք, որ Արտաշատ քաղաքը նույնպես ունենար եկեղեցի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Անդրադառնալով տնտեսության վիճակին և սպասվող տնտեսական աճին` նա նշեց. «Եթե չորս ամսում ունեցել ենք 2,3 տոկոս տնտեսական աճ, անպայման տարվա վերջ կունանք ավելին»:
Հարցին` եթե չապահովի խոստացված տնտեսական աճը, հրաժարական կտա՞, վարչապետը պատասխանեց. «Ես ապահովելու եմ, ինչ կանենքի մասին չեմ մտածում»:
Անդրադառնալով Արտաշատի քաղաքապետի ընտրություններին և երկու թեկնածուների ինքնաբացարկն իր անվան հետ կապելուն` վարչապետն ասաց. «Ես ի սկզբանե ասել եմ, որ մասնակցություն չեմ ունենալու, ամեն դեպքում մի’ մոռացեք, որ ես երկրի վարչապետն եմ: Ինքաբացարկի հետ կապված որևէ մասնակցություն, ազդեցություն չենք ունեցել: Անհրաժեշտություն չկար, ես կուզեի, որ լիներ, թափանցիկ, արդար ընտրություն»,- նշեց նա:
Անդրադառնալով նաև ինքնաբացարկ ներկայացրած թեկնածու Հովհաննես Ղազարյանի (Գազի Հովո) անվան հետ կապված խոսակցություններին և հնարավոր ճնշումներին, վարչապետն ասաց. «Հովհաննես Ղազարյանի հետ կապված հարց տվել եք, ինքը ձեզ պատասխանել է, կարող եք մեկ անգամ էլ տալ»:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում