Սամվել Կարապետյանը հեռացավ Գագիկ Ծառուկյանի հետ` խուսափելով ՀԷՑ-ին վերաբերող հարցերին պատասխանելուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր, Արտաշատում, վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառուցած եկեղեցու բացման արարողությանը մասնակցում  էր նաև ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, ով խուսափեց ՀԷՑ-ին վերաբերող հարցերին պատասխանելուց:

IMG_0738

Լրագրողները հետաքրքրվում էին`իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, թե պատրաստվում է գնել ՀԷՑ-երը: «Հետո, հետո»,- նշեց նա ու մտավ եկեղեցի:

Հավելենք` նա արարողությունից հետո հեռացավ Գագիկ Ծառուկյանի հետ, ով էլ արարողության ողջ ընթացքում ետնամուտքի մոտ է եղել: Նշենք, որ վերջին շրջանում ակտիվացել էին խոսակցությունները, թե Սամվել Կարապետյանը ցանկանում է գնել ՀԷՑ-ը:




Լրահոս