Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Սևան քաղաքի «Սուրբ Հրեշտակապետաց» և Արտաշատ քաղաքի «Սուրբ Հովհաննես» նորակառույց եկեղեցիների օծման արարողություններին՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Այս մասին Armlur.am-ը տեղեկանում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ինչպես հայտնել էինք, Ս. Հովհաննես Ավետարանչի անունը կրող Արտաշատի վերոնշյալ եկեղեցին կառուցվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ բարերարությամբ, ինչպես նաև և ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանի նախագծով:
Armlur.am-ը տեղեկացավ, որ Սևանի «Սուրբ Հրեշտակապետաց» եկեղեցին կառուցվել է Մայր Աթոռի բարերար ֆրանսաբնակ Սարգիս Պետոյանի ջանքերով և դարձյալ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանի նախագծով: