Մեսսիի գոլն այլ մոլորակից էր. Լուիս Էնրիկե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչում «Ատլետիկի» դեմ 3:1 հաշվով հաղթանակից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն առանձնացրել է արգենտինացու խփած 1-ին գոլը:

«Մենք արդեն սովոր ենք Մեսսի նման խաղին: Բոլորս բախտավոր ենք, որ կարող ենք նրա գործողությունները տեսնել ամեն օր՝ խաղերին, մարզումներին, երբ նա մի քանի անգամ շրջանցում է 3 մրցակիցների:

«Ատլետիկի» դեմ խաղում նրա խփած առաջին գոլն այլ մոլորակից էր: Ես չեմ համբերում, թե երբ եմ հեռուստացույցով կրկին տեսնելու այդ ամենը»,- «Armsport.am»-ի փոխանցմամբ`մասնագետի խոսքերն է մեջբերում «goal.com»-ը:




Լրահոս