
Նոյեմբերի 12-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի եւ անձնագրային եւ վիզաների վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Մ. Խորենացի փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1954 թ. ծնված Արարատ Դ.-ն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա 2004 թ. նոյեմբերի 13-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում է առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու մեղադրանքով: