ԱԺ-ն ընդունեց նվազագույն աշխատավարձը բարձրացնող օրինագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ Ազգային Ժողովը 73 կողմ, 9 դեմ եւ 17 ձեռնպահ ձայներով այսօր՝ նոյեմբերի 13-ին ընդունեց “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը: Նշենք, որ այդ օրինագծով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը 32,5 հազարից բարձրացնել մինչեւ 35 հազ դրամ:
ԱԺ-ն ընդունեց նաեւ “Եկամտային հարկի մասին” օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որով զինծառայողներն ու նրանց հավասարեցված անձինք պետք է եկամտահարկ վճարեն:
Քվեարկությամբ հաստատվեցին նաեւ “Դատական օրենսգրքում” եւ “Դատախազության մասին” օրենքում, “Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին” օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը:
Բացի զբոսաշրջության մասին օրինագծից, որը քվեարկվեց առաջին ընթերցմամբ, մյուս օրինագծերը հաստատվեցին երկրորդ ընթերցմամբ:
news .am




Լրահոս