
Նոյեմբերի 13-ին, ժամը 03.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ “Հին Էրեբունի” հյուրանոցային համալիրի տարածքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.18-ին, մարվել՝ 04.27-ին: Համալիրի ռեստորանում այրվել է 4 սառնարան: