
Նոյեմբերի 16-ին, 17-ին գիշերը Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում մինչև 2 աստիճան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից։
Ըստ առկա տեղեկատվության՝ հանրապետության տարածքում նոյեմբերի 14-ին, 15-ին hարավ-արևելյան հատվածներում տեղ-տեղ սպասվում են տեղումներ և մառախուղ: Նոյեմբերի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արևելյան 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-17-ը գիշերը աստիճանաբար կնվազի 4-6, ցերեկը` 1-3 աստիճանով: