Հարավկովկասյան Երկաթուղին կփոփոխի տոմսերի ուղեվարձի վերադարձման կարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012թ. դեկտեմբերի 1-ից փոփոխություններ կկատարվեն “ՀԿԵ” ՓԲԸ ուղևորափոխադրումների համակարգում ուղեվարձի վերադարձման կարգի վերաբերյալ, տեղեկացնում են ՀԿԵ լրատվության բաժնից: 
Ըստ այդմ՝
. գնացքի մեկնումից առաջ՝ 120 ժամից ոչ ուշ, տոմսի վերադարձման դեպքում ուղևորին վերադարձվում է տոմսի արժեքն առանց պահումների,
. գնացքի մեկնումից առաջ՝ 24 ժամից մինչև 120 ժամը, տոմսի վերադարձի դեպքում ուղևորին վերադարձվում է տոմսի արժեքի 85%-ը,
. գնացքի մեկնումից առաջ՝ 2 ժամից մինչև 24 ժամը, տոմսի վերադարձի դեպքում ուղևորին վերադարձվում է տոմսի արժեքի 75%-ը,
. գնացքի մեկնումից 2 ժամ առաջ տոմսերը վերադարձման ենթակա չեն,
. տոմսերի վերադարձի դեպքում ուղևորին ամբողջությամբ վերադարձվում է լրացուցիչ ծառայությունների՝ այդ թվում սպիտակեղենի արժեքն ու ապահովավճարը:
Տոմսերի վերադարձի դեպքում ուղևորին չի վերադարձվում այն գնելու ժամանակ ծառայության դիմաց գանձված 600 դրամը:
Էլեկտրոնային տոմսերի արժեքը չի ներառում 600 դրամ տոմսի ձևակերպման ծառայության գումարը: Առցանց գնված տոմսերի ուղևարձի վերադարձը իրականացվում է “ՀԿԵ” ՓԲԸ տոմսարկղերում կանխիկ գումարով:
ՀԿԵ-ն հետևողական աշխատանքներ է տանում ուղևորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետությունն ու ուղևորների սպասարկման որակը, ինչպես նաև աճում է գնացքների արագությունը:




Լրահոս