Հունիսի 1-ը տարվա 152-րդ և ամռան առաջին օրն է: Սակայն օրը նշանավորվում է հատկապես նրանով, որ Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925թ-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:
1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարեց երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը:
Առաջին անգամ հունիսի մեկը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգայինօր 1950-ին. ինչո՞ւ հենց հունիսի մեկը` հայտնի չէ։