Սպանությո՞ւն, թե ինքնասպանություն. Գյումրիում ավտոմեքենայում սպանված երիտասարդի դի է հայտնաբերվել` կողքին ատրճանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` մայիսի 31-ին, Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի 2/1 շենքի հետնամասում կառուցված ավտոտնակների մոտ կայանված «Ֆոլկսվագեն»-ում  հայտնաբերվել է հրազենային վնասվածքով երիտասարդ տղամարդու դի:

Երիտասարդի կողքին եղել է ատրճանակ, որից, ենթադրաբար, նա սպանվել է:

Ըստ նախնական վարկածի՝ չի բացառվում, որ տեղի ունեցածն ինքնասպանություն է, սակայն ավելի հստակ պատասխան կտան իրավապահները՝ համապատասխան փորձաքննություններ կատարելուց հետո միայն:

Մամուլում հայտնված որոշ տեղեկությունների համաձայն՝ երիտասարդը Գյումրի քաղաքի բնակիչ, 28-ամյա Վլադիմիր Ավետիսյանն է:




Լրահոս