Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, Ռուսաստանի ֆուտբոլի միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը, մինչև միության նոր ղեկավարի ընտրությունը, կկատարի կազմակերպության ղեկավարի պարտականությունները: Այս մասին հայտնում է :
Կիրակի օրը միության համաժողովում ընդունվել է Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Նիկոլայ Տոլստիխի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշում: Այն ստացել է 235 ձայն: Որոշումն ընդունվելու համար անհրաժեշտ էր առնվազն 225 ձայն:
Դիմելով պատվիրակներին՝ Սիմոնյանը հայտարարել է, թե Տոլստիխն արժանի է շնորհակալության:
«Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Տոլստիխին: Նրա հաջողությունները նպատակաուղղված էին մեր ֆուտբոլի զարգացմանը, որպեսզի կազմակերպությունը և ազգային հավաքականը հաջողությունների հասնեն»,- ասել է Նիկիտա Սիմոնյանը: