Այսօր խորհրդարանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հետաքրքրվեց, թե երբ շահագործման կհանձնվի կառուցվող ուռուցքաբանության կենտրոնը:
«Գոնե ուսումնասիրությունը Հայաստանում անցկացնեն, չգնան Եվրոպա», – ընդգծեց պատգամավորը:
Նախարարը նշեց, որ ուռուցքաբանության կենտրոնը երեք հիմնական բաղադրիչներից է կազմված: «Առաջինն իր ավարտին մոտենում է, մոնտաժային աշխատանքներն են գնում և կարծում եմ, որ հուլիսին փորձարարական աշխատանքները թույլ կտան ասել, որ ավարտում ենք այն: Երկրորդը պետք է լիներ ռադիոթերապիայի բաժանմունքը: Այստեղ ներդրումների առումով դեռևս բանակցություններ են գնում: Սակայն առաջին փուլն ավարտվում է և այս տարվա վերջում կարող ենք տեսնել ռադիոիզոտոպների արտադրության շինարարության ավարտը», – նշեց նախարարը: