Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է հրաժարական տալու պատրաստակամության մասին, եթե ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (CHP) կարողանա ապացուցել, որ Անկարայում նոր նախագահական նստավայրի կառուցման ժամանակ ոսկի է օգտագործվել: Այս մասին Էրդողանն ասել է թուրքական TRT Haber հեռուստաալիքին:
Նա նշել է, որ եթե ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Կըլըչդարօղլուն չկարողանա դա ապaցուցել, ապա հրաժարական պետք է տա հենց նա:
Հավելենք, որ ավելի վաղ Կըլըչդարօղլուն հայտարարել է, որ Անկարայում նոր նախագահական նստավայրը կառուցելու ժամանակ ոսկի է օգտագործվել: