Ֆրանսիական Veolia Group-ի նախագահ, գլխավոր գործադիր տնօրենը հյուրընկալվել է Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. հունիսի 1-ին աշխատանքային այցով Երեւանում էր գտնվում Ֆրանսիական Veolia Group-ի նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Անտուան Ֆրերոն:

Այցի շրջանակներում նա հյուրընկալվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես նաեւ հանդիպել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, շահագրգիռ այլ կազմակերպությունների ու մարզպետների հետ:

Քննարկվել են մայրաքաղաքի ջրմուղ-կոյուղու համակարգի կառավարիչ Երեւան Ջուր ՓԲԸ-ի 9 ամյա գործունեության արդյունքները, տեղեկացվել է Հայաստանում խմելու ջրի համակարգի միասնական կառավարիչ կազմակերպության մրցույթին Veolia Group-ի մասնակցության ցանկության մասին, ինչպես նաեւ ներկայացվել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը՝ փոխշահավետ գործունեություն ծավալել նաեւ աղբավերամշակման ու վերականգնվող էներգետիկայի ոլորտներում:

 

  1. Երեւան Ջուր ՓԲԸ. 9 տարի անց

Թվեր եւ փաստեր. 2006 – 2015թթ.

ՆերդրումներԾրագիր      7,660 մլրդ ՀՀ դրամՓաստ       11,384 մլրդ ՀՀ դրամ…………………………….

+ 3,724 ՀՀ դրամ

Ջրամատակարարում2006թ.       17,5 ժամ2015թ.       23,3 ժամ

……………………………

+ 5,8 ժամ

Ջրարտադրություն2006թ.         372 մլն մ32015թ.         275 մլն մ3

                                ….…..………

– 97 մլն մ3

Ջրի վաճառք2006թ.      55,0 մլն մ32015թ.      67,7 մլն մ3………………

+ 12,7 մլն մ3

Էլեկտրաէներգիա2006թ.     115 մլն կՎտժ2015թ.      22,3 մլն կՎտժ

…………………

– 92,7 մլն կՎտժ

 Ֆինանսներ2006թ.    1,5 մլրդ դրամ՝ լրավճար պետբյուջեից2015թ.    2,5 մլրդ դրամ՝ հարկեր պետբյուջեին

……………………………     

+ 4,0 մլրդ ՀՀ դրամ

 




Լրահոս