Հոգեմետ դեղերի շուկան կարողանում ենք վերահսկել. նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը 2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ խոսեց բժշկական սարքավորումների ձեռքբերման խնդրի մասին:

«Դուք ասացիք, որ նոր սարքավորումների ձեռքբերմանը բյուջեից տրամադրվել է 2,8%: Գաղտնիք չէ, և այստեղ էլ կարծիքներ հնչեցին, որ մենք չունենք համապատասխան սարքավորումներ, և մարդիկ շատ ժամանակ մեկնում են արտասահման` բուժվելու: Չե՞ք համարում, որ մասնաբաժինը սարքավորումների ձեռքբերման ոլորտում պետք է բարձրանա»,-  նշեց Մանվել Բադեյանը` դիմելով առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին:

Նախարարը նկատեց, որ տարեց տարի իրենց հաջողվում է ոլորտը կարգավորել և սարքավորումների պահով կարողանում են ապահովել առաջատար կլինիկաներին համապատասխան որակ:

Բադեյանը նաև անդրադարձավ դեղորայքի որակին` նշելով, որ ամեն տարի հայտարարվում է վերահսկողության մասին, սակայն ոլորտը դեռևս ոչ լավ վիճակում է գտնվում: Ի պատասխան նախարարը նշեց, որ հոգեմետ դեղերի շուկայում իրենց հաջողվում է դաշտը վերահսկել և դաշտն ապահովված է ամենորակյալ դեղերով:




Լրահոս