
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը սպասում են իրենց երկրորդ երեխային:
Ինչպես գրում է Sky news-ը, Քիմը նման հայտարարություն է արել «Keeping Up With The Kardashians» ռեալիթի շոուի վերջին էպիզոդի անոնսում:
Տեսանյութում Քիմն իր քույր Քլոին հայտնում է, որ հենց նոր ստացել է արյան անալիզի պատասխաններն ու իմացել է, որ հղի է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմ Քարդաշյանը բազմիցս հայտարարել է, որ չի կարողանում հղիանալ ու անգամ ցանկանում են երեխա որդեգրել: