Անհոգ և երջանիկ մանկություն բոլոր երեխաներին. Ամո Շարոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ.

«Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ աշխարհի բոլոր երեղաներին: Անհոգ և երջանիկ մանկություն բոլոր երեխաներին: Իսկ Շանգալ նահանգի գերի եզդի երեխաներին չեմ կարող շնորհավորել…

Նրանք այս էլ տաս ամիս է գերի են Իսլամիստ բարբարոսների մոտ: Շնորհավորում եմ, բայց չեմ կարող… Ներեք մեզ բոլորիս, որ չենք կարող ապահովել Ձեր խաղաղ, անհոգ ու երջանիկ մանկությունը: Աստված ապավեն բոլոր երեխաներին»:




Լրահոս