Ի՞նչն էր Չարենցավանի գազալցակայանում ` մահվան ելքով պայթյունի պատճառը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկանում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Չարենցավանի գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով 55-ամյա քաղաքացու մահվան դեպքի առթիվ:

2015 թվականի մայիսի 30-ին` ժամը 23.45-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի Եսայան փողոցի 8/10 հասցեում գործող և «Դրայվ -2014» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելու ժամանակ պայթել է գազաբալոնը, որի հետևանքով նույն ընկերության  պահակ, 55-ամյա Գ. Սիմոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով (տեխնիկայի անվտանգության եւ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, ինչն առաջացրել է մարդու մահ)։ Կատարվում է նախաքննություն, նշանակվել են փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում պայթյունի պատճառները պարզելու ուղղությամբ:

IMG_4439-14148-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_4441-14149-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_4442-14150-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_4443-14151-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_4447-14152-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_4469-14153-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_4499-14145-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng IMG_4574-14147-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng




Լրահոս