
Քիչ առաջ Armlur.am-ը Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնից տեղեկացավ, որ մայիսի 28-ին Էջմիածնում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող «Մաքուր և Ուղիղ» ընկերությանը պատկանող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժած Արմեն Հակոբյանը` Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) եղբայրը, այսօր առավոտյան մահացել է:
Ինչպես Armlur.am-ին հայտնեց գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը, մյուս երկու տուժածների` Հակոբ Հակոբյանի որդու` Արմեն Հակոբյանի վիճակը միջին ծանրության է, գազալցակայանի աշխատակից Արթուր Գասպարյանինը` թեթև:
Նրանք վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակներ: