
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ազգային Ժողովի այգում «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է միջոցառում, որին ներկա են հեքիաթների բազմաթիվ հերոսներ, ստեղծված են բոլոր պայմանները երեխաների համար հաճելի ժամանցն ապահովելու համար:
Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ սպասվում է նաև համերգային ծրագիր հենց երեխաների մասնակցությամբ: