Իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը վնասել է աջ ձեռքի մատները՝ Մեքսիկայում համերգի ժամանակ փորձելով բռնել իրեն մոտեցած թռչող անօդաչու նկարահանող սարքը, հայտնում է NBC News:
Համերգի մոտ կեսին բեմի վրա երգչին է մոտենում անօդաչու թռչող նկարահանող սարքը, Իգլեսիասը մեկնել է ձեռքը ու փորձել է այն մոտեցնել իրեն, սակայն այդ պահին կտրել է ձեռքի մատները:
Դրանից հետո երգչի մատները վիրակապել են ու նա կրկին բեմ է վերադարձել: Սակայն արյունահոսությունը չի դադարել ու դրա հետևանքով արյունոտվել է նաև երգչի վերնաշապիկը: Արյունաշաղախ վերնաշապիկով Իգլեսիասի համերգը շարունակվել է ևս 30 րոպե` չնայած Իգլեսիասի անձնակազմը նրան կոչ է արել դադարեցնել ելույթը: